ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ



Աստվածճանաչողություն հաղորդելու, որոշակի քրիստոնեական աշխարհայացք և արժեհամակարգ հայ հասարակության մեջ ձևավորելու և պարզ հավատ ներշնչելու համար անհրաժեշտ է մանկուց երեխաներին ծանոթացնել Սուրբ Գրքին և Աստծուն, նրա մեջ դաստիարակել քրիստոնեական արժեքներ, որով կապահովվի մեր ժողովրդի զավակների հոգևոր անվտագությունը, և կմեծանա ազգային եկեղեցական արժեքները կրող սերունդ:
Այսօր, երբ հայ հասարակության մեջ առաջացել են լուրջ սոցիալական խնդիրներ, փոփոխության է ենթարկվել հայ ընտանիքի մոդելը, ի հայտ են եկել այնպիսի չարաբաստիկ երևույթներ, ինչպիսիք են ընտանեկան բռնությունները, թմրամոլությունը, ընդհանուր բարոյական անկումը և այլն, Հայ Եկեղեցին կարևորում է հոգևոր կրթության զորացումը, որը կօգնի աստվածաշնչային լույսի ներգործությամբ հայ մանուկի, ընտանիքին և հասարակությանը հաղթահարելու վերոհիշյալ չարիքները և զերծ մնալ դրանցից:
Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ են հոգևոր դաստիարակություն ապահովող դպրոցներ, որոնք, բնականաբար, պետք է համալրված լինեն համապատասխան որակավորված մասնագետներով: Այս ասպարեզում ծառայող մասնագետներ պատրաստելը Շիրակի թեմի համար այսօր առաջնային խնդիր է, որի համար էլ ձեռնարկվել է Կիրակնօրյա /մեկօրյա/ դպրոցների ուսուցիչների պարրաստման դասընթացներ:
Դասընթացներն իրականանում են Շիրակի թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Միքայել Եպս. Աջապահյանի օրհնությամբ, <<Վորլդ Վիժն>> միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության Հայաստանի գրասենյակի աջակցությամբ, թեմի բանիմաց և պատրաստակամ հոգևորականների ջանքերով:

  • ԵՐԲ ԵՆ ՍԿՍՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

  1. Ուսուցիչների պատրաստման առաջին դասընթացը սկսվել է 2012 թվականի Հունվարի 18-ից և ավարտվել է 2014 թվականի Հունիս ամսին: Այսօր դասընթացին մասնակցած 18 ուսուցիչներ դասավանդում են Գյումրի քաղաքի կիրակնօրյաներում, ինչպես նաև նոր կազմավորված Արթիկի թեմի կիրակնօրյաներում:
  2.  Ուսուցիչների պատրաստման երկրորդ դասընթացը սկսվել է 2015 թվականի Հուլիս ամսից և ընթացքի մեջ է: 

  • ԵՐԲ և ՈՐՏԵՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Դասընթացներն անցկացվում են Շիրակի թեմի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնում, թեմի առաջնորդարանի շենքում: 
 ԵՐԿՈՒՇԱԲԹԻ   և    ՈՒՐԲԱԹ    օրերին 
ժամը15.00-17.00:
  • ԻՆՉ ԱՌԱՐԿԱՆԵՐ ԵՆ ՈՒՍՈՒՑԱՆՎՈՒՄ ԱՅԴ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ
Դասընթացների մասնակիցներին ուսուցանվում են հետևյալ առարկաները
  1. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ
  2. ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  3. ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ  
  4. ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
  5. ՏՈՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  6. ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ
  • ՔԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
Այսօրվա դրությամբ ունենք 23 ուսանողներ, ինչպես նաև մի քանի ազատ ունկնդիրներ: Նշենք, որ մեր դռները բաց են. և եթե կան Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ զավակներ, ովքեր պատրաստ են իրենց ժամանակը և ջանքերը տրամադրելու մանուկների և երիտասարդների շրջանում Աստծո խոսքի սերմանմանը, կորող են միանալ մեզ:
ԿԻՐԱԿՆՕՐՅԱՅԻ ՈՒՍՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Комментариев нет :

Отправить комментарий